ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերից մեկը սաբոտաժի ենթարկի այն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե ինչ-ինչ պատճառներով երկու կողմերից մեկը շատ է խանգարում դրան, մենք պարզապես կասենք՝ դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք, և մենք պարզապես կթողնենք այն: Բայց, հուսով եմ, մենք ստիպված չենք լինի դա անել»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:
ԱՄՆ առաջնորդը միանշանակ չի պատասխանել Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու մասին հարցին։ Նա հույս ունի, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի դա անել, քանի որ կհաջողվի խաղաղության համաձայնագիր կնքել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունեցել մարտի 24-ին՝ Էր Ռիադում: Դրանք տևել են ավելի քան 12 ժամ։ Սպիտակ տունը և Կրեմլը Սաուդյան Արաբիայում փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածել են հայտարարություն: