Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ Այն դարձյալ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարի Հայաստան է եկել 386 հազար 741 զբոսաշրջիկ, ինչը 47 684–ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ժամանածների թվով առաջատար դիրքն ավանդաբար զբաղեցնում է Ռուսաստանը, հաջորդը Վրաստանն է, Իրանը, Ֆիլիպինները և Հնդկաստանը:
Ավանդաբար, զբոսաշրջիկների թվում հիմնականում թոշակառուներն են, որոնք երիտասարդ տարիքում աշխատել են, 65-ից հետո սկսում են ճամփորդել, բայց Հայաստան են գալիս հիմնականում երիտասարդները` 35-44 տարեկանները։
Ինչի մասին են վկայում այս ցուցանիշներն ու ինչ է գուժում զբոսաշրջիկների թվի շարունակական նվազումը. թեմայի շուրջ զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։