Վաշինգտոնն արդեն քննարկել է Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ մոտեցումները. Ուշակով

Ապրիլի 11-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը կարծում է, որ Վաշինգտոնում արդեն քննարկել են Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները, որոնք փոխանցվել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի միջոցով: Այս մասին Ուշակովն ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ պատասխանելով ուկրաինական կարգավորման հեռանկարների մասին հարցին։
«Մեր կողմից համապատասխան ազդանշանները փոխանցվել են Ուիտկոֆի միջոցով, և ես կարծում եմ, որ դրանք արդեն քննարկվել են Վաշինգտոնում», - ասել է Ուշակովը:
Տեսանյութը տեղադրված է Զարուբինի տելեգրամյան ալիքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 11-ին ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթտկոֆին: Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում և տևել է մոտ չորսուկես ժամ։