Ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Ռաֆիկ Հարությունյան
Երկամարտի արդյունքում նա գրանցեց 343 կգ արդյունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ 81 կգ քաշային կարգում երկամարտի 343 կգ արդյունքով նա արժանացավ արծաթե մեդալի։
Հարությունյանը նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 158 կգ։
Իսկ հրում վարժությունում նա գրանցեց 185 կգ արդյունք ու զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Նշենք, որ այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյեսը երկամարտի 349 կգ արդյունքով։
Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել նաև ծանորդներ Գոռ Սահակյանը (73կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Քիշնևում։