ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Սոթքում կրակոցներ լսվել են, բայց պարզ չէ, թե դրանք որ կողմից են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Գնացել եմ, տեսել եմ, ամեն ինչ խաղաղ է, ոչ մի տագնապալի բան չկա»,– ասաց նա։
Այլ մանրամասներ նա հրաժարվեց ասել, հորդորելով տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ ՊՆ։
Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրի աշխատանքին, ապա մարզպետը վստահեցրեց, որ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։
Հիշեցնեք, որ մարտի 21-ին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում էր արել՝ նշելով, թե ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։