Լարսը չորրորդ օրն է՝ փակ է. մոտ 1 800 հայկական բեռնատարներ մնացել են անցակետում

Վերջին տվյալներով` ընդհանուր առմամբ հերթում սպասում է ավելի քան 5 հազար բեռնատար տարբեր երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Շուրջ 1 800 հայկական բեռնատար ռուս-վրացական սահմանն անցնելու իր հերթին է սպասում Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետի մոտ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին սեփական աղբյուրները։
Ընդհանուր հերթում սպասում է ավելի քան 5 հազար բեռնատար տարբեր երկրներից, որից 1745-ը՝ հայկական պետհամարանիշներով։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ապրիլի 14-ից փակ է:
Վիճակագրության համաձայն՝ օրական «Վերին Լարսով» անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։