ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik.Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,–նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բոլորր տրանսպորտային միջոցների համար փակ էր ապրիլի 14-ից։
Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան ռուս-վրացական սահմանն անցնելու իր հերթին արդե 1800 բեռնատար էր սպասում։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է։