Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ 6 մարզերի վրա ուկրաինական 71 անօդաչու են խոցել. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ամենաշատ անօդաչուները՝ 49 հատ, խոցվել են Կուրսկի մարզի երկնքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Նախորդ գիշեր ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 71 անօդաչու ՌԴ վեց մարզերի վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատ անօդաչուները՝ 49-ը հատ, խոցվել են Կուրսկի մարզի երկնքում։ Եվս յոթ անօդաչու ոչնչացվել է Օրյոլի և Ռյազանի մարզերի օդային տարածքում, չորսը՝ Բրյանսկի, երեքը՝ Վլադիմիրի և մեկը՝ Տուլայի մարզի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։