Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Պրեոբրաժենկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

ՀՕՊ միջոցները որսացել են ամերիկյան 5 JDAM ավիառումբ և 204 անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրեոբրաժենկա բնակավայրը: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Պրեոբրաժենկա բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Խմբավորման մարտիկները Ուլյանովկա, Ուսպենովկա, Կրասնոարմեյսկ, Նովոէկոնոմիչոե և Միրոլյուբովկա բնակավայրերի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի 7 բրիգադների:
Փաստեր կան, որ Սումիի օբյեկտում եղել է ուկրաինական և արևմտյան զինվորականների հավաք. Լավրով
Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է նաև, որ անցած օրվա ընթացքում երկրի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայան, անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկություն և անանձնակազմ մոտորանավակների պահեստ:
Նախարարության ամփոփագրում նաև ասվում է, որ ՀՕՊ միջոցները որսացել են ամերիկյան 5 JDAM ավիառումբ և 204 անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։