ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դուրս է եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլի եզրափակիչ:
Հենացատկի վարժության որակավորման փուլում նա 13,899 միավոր է հավաքել և երրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Հիշեցնենք` Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլում։ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել նաև Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։