Արաղչին պատմել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին

Աբբաս Արաղչի
Իրանցի նախարարը ՌԴ նախագահին տեղեկացրել է միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների ընթացքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ լավ հանդիպում է ունեցել, քննարկել է գրեթե բոլոր կարևոր հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի արտգործնախարարին
Աբաս Արաղչին Ռուսաստանի առաջնորդին տեղեկացրել է ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև կայացած բանակցությունների մասին: Նա նաև ՌԴ նախագահին է փոխանցել Ալի Խամենեիի ուղերձը։
Կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական հարցի և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։
Արաղչին ընդգծել է Իսլամական Հանրապետության վճռականությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունները բոլոր մակարդակներում ամրապնդելու և ընդլայնելու հարցում: