ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքում։
Այցի շրջանակում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 20-ին այցելել էր Երևան և Նիկոլ Փաշինյանի հետ դիտել երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը:
Մարտի 23-ին Փաշինյանն էր մեկնել Թբիլիսի, որտեղ կայացել էր հավաքականների երկրորդ հանդիպումը: