ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է հրամանագրի գործողությունը, որի համաձայն արգելվում է Ռուսաստանի հետ կապված ցանկացած նավի մուտքն ամերիկյան նավահանգիստներ: Այս մասին ասվում է համապատասխան փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես մեկ տարով երկարացնում եմ ՌԴ – ի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը, որը վերաբերում է ԱՄՆ-ի նավահանգիստներում Ռուսաստանի հետ կապված նավերի կայանման և երթևեկության կարգավորմանը», - ասված է փաստաթղթում:
Նախօրեին Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով մեկ տարով երկարաձգվել է Ռուսաստանի դեմ իր նախորդի` Ջո Բայդենի կողմից ներկայացված պատժամիջոցների փաթեթը։ Խոսքը 14024 հրամանագրի մասին է։
Փաստաթուղթն ընդունվել է 2021 թվականի ապրիլի 15-ին։ Սկզբում սահմանափակումներ էին մտցվել ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում էին կիբեռհարձակումների, ԱՄՆ ընտրություններին միջամտելու, պատժամիջոցները շրջանցելու և այլնի մեջ։