Sputnik-ի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանին «Ռուսական լրագրության վետերան» կոչում է շնորհվել

Սերգեյ Բաբլույանը մեր գործակալությունում աշխատում է 2017 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը իր ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, որը նշվում է այսօր, մրցանակ է ստացել Ռուսաստանի ժուռնալիստների միության կողմից։ Նրան շնորհվել է «Ռուսական լրագրության վետերան» պատվավոր կոչումը։
Մրցանակը լրագրողին հանձնել է մերձավոր արտասահմանում Sputnik-ի տնօրինության ղեկավար Անդրեյ Բլագոդիրենկոն։
Բաբլումյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ անձամբ շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ մաղթելով առողջություն, ուժ և լավատեսություն. «Ձեր հավատը հայ և ռուս ժողովուրդների հոգևոր միասնության հանդեպ ամրապնդում է մեր բարեկամական հարաբերությունները և թույլ է տալիս հույսով նայել ապագային»։
Sputnik Արմենիայի թիմը ևս շնորհավորում է Սերգեյ Բաբլումյանին ծննդյան 85-ամյակի և ստացած մրցանակի կապակցությամբ` մաղթելով երկար կյանք և ստեղծագործական հաջողություններ։
Սերգեյ Հարությունի Բաբլումյանը ծնվելէ 1940 թվականին Չելյաբինսկում։ Ավարտել է ԵՊՀ-ն «Ռուս բանասիրություն» մասնագիտությամբ, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, այնուհետև (մինչև 1971թ.) եղել է «Կոմունիստ» հանրապետական թերթի թղթակից, նամակների բաժնի և թղթակցային ցանցի վարիչ, իսկ 1971-1976թթ. ՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի տեղեկատվության սեկտորի վարիչ: 1976թ. ապրիլից «Իզվեստիա» թերթի սեփական թղթակիցն է Հայաստանում: 2017 թվականից աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության «Sputnik Արմենիա» մասնաճյուղում: