Ռուսաստանում շուտով կհաստատվի տիեզերական ոլորտի զարգացման նոր ազգային նախագիծը. Պուտին

ՌԴ նախագահի խոսքով՝ առաջին հայրենական տիեզերագնացները տիեզերքում բարձր նշաձող են սահմանել, Գագարինի սխրանքի մասին հիշողությունը միավորում է ռուսների բոլոր սերունդներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Տիեզերական արդյունաբերության զարգացման նոր ազգային նախագիծը կհաստատվի մոտ ժամանակներս, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մարտին «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Վլադիմիրովիչ Բականովի հետ հանդիպմանը (նա նույնպես այստեղ է, ելույթ կունենա) մենք պայմանավորվել ենք, որ նոր ազգային նախագիծը կհաստատվի շատ մոտ ապագայում»,-ասել է պետության ղեկավարը Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական համալսարանում տիեզերական գործունեության զարգացման վերաբերյալ հանդիպման ժամանակ։
Ազգային նախագծի իրականացումը պետք է նպաստի նաև ՌԴ-ում անօդաչուների համակարգի տեղակայմանը։
«Ընդհանրապես, ազգային տիեզերական նախագիծը կոչված է մեր երկրում դառնալու տեխնոլոգիական առաջնորդության բոլոր ազգային նախագծերի համապարփակ, անբաժանելի նախագծերից մեկը, արագացնելու սկզբունքորեն նոր տեխնիկական լուծումների գործնական իրականացումը` ներառյալ քվանտային և ֆոտոնիկ տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության փոխանցումը, ռոբոտաշինության, առաջադեմ նյութերի, միկրոէլեկտրոնիկայի, բիոէլեկտրոնիկայի, և բժշկական տեխնոլոգիաների ստեղծումը, անօդաչու համակարգերի ստեղծումն ու տեղակայումն արագացնելը»,-ասել է Պուտինը:
Պուտինը թույլատրել է Դավիթ Ամարյանին գնել ռուսական մի շարք ընկերությունների բաժնետոմսեր
Նա նշել է, որ Ռուսաստանը եզակի գիտական դպրոցներ ունի Լուսնի, Մարսի և այլ մոլորակների ուսումնասիրության ոլորտում: Որպես օրինակ նա պատմել է, որ Վեներայի մակերեսին ինքնավար տիեզերանավերի վայրէջքի ներքին տեխնոլոգիան մինչև օրս ոչ մի տեղ չեն կարողացել վերստեղծել կամ պատճենել:
«Պարտադիր է մեծացնել հայրենական տիեզերագնացության ներուժը, որպեսզի այն լինի դրոշակակիրը, մեր ողջ ազգային զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ առաջին հայրենական տիեզերագնացները տիեզերքում բարձր նշաձող են սահմանել, Գագարինի սխրանքի մասին հիշողությունը միավորում է ռուսների բոլոր սերունդներին:
Պուտինը Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարան կատարած այցի շրջանակներում ուսանողների հետ շփվել է տիեզերքի հետազոտման մասին և ստորագրել է համալսարանի խորհրդանիշ սաղավարտի վրա:
Պուտինը Մասկին համեմատել է Կորոլյովի հետ և գնահատել դեպի Մարս թռիչքի հեռանկարները