ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 26 ուկրաինական անօդաչու սարք, 9 ԱԹՍ` Վորոնեժի, 8-ը` Բելգորոդի, 4-ը` Կուրսկի մարզերի տարածքում, 2-ական` Լիպեցկի մարզի և Ղրիմի տարածքներում, 1-ը` Մոսկվայի շրջանում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։