ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանում փրկարարական ծառայության և ոստիկանության միասնական հեռախոսահամար կգործի։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով` 911 (Փրկարար ծառայություն) և 112 (Ոստիկանություն) հեռախոսահամարներից, ամենայն հավանականությամբ, կմնա վերջինը։
Գերատեսչության ղեկավարը նշեց, որ զանգերի կենտրոնները կմիավորվեն ոչ միայն այն պատճառով, որ երկու ծառայություններն էլ ՆԳՆ-ի կազմում են, այլև այն, որ քաղաքացիները միշտ չէ, որ կարողանում են հասկանալ, թե որ դեպքերում է ճգնաժամային իրավիճակը պահանջում ոստիկանության, իսկ որ դեպքում՝ փրկարարների միջամտությունը։ Այդ որոշումները կկայացնեն զանգերի կենտրոնի աշխատակիցները։
Նախարարը նշեց, որ այս տարի փրկարար ծառայության համար նախատեսվում է սարքավորումներ ձեռք բերել, այդ թվում՝ 10 հրշեջ մեքենա։