Հայաստանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Անթալիայում թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ շփումների արդյունքում չի կարող ասել, թե վերջնական լուծումներ և պայմանավորվածություններ կան։ Աարարտ Միրզոյանն ասել է, որ չի կարող նաև ժխտել, որ հանդիպումներն ու քննարկումները կողմերին առնվազն առավել հասկանալի են դարձնում միմյանց համար։