Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից մեղմացում չկա. Նիկոլ Փաշինյան

Sputnik
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից մեղմացում չկա, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ այդ մասին խոսք լինել չի կարող։ «Խաղաղության խաչմերուկի» համատեքստում հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների, սակայն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների պահպանմամբ։ Փաշինյանի խոսքով` Հայաստանի գրավոր առաջարկին Ադրբեջանը գրավոր դեռ չի պատասխանել։