Եկամտահարկի վերադարձը շատերին հնարավորություն տվեց բնակարան գնել։ Բայց շատերն էլ անբերախիղճ կառուցապատողների պատճառով այսօր անհասկանալի իրավիճակում են հայտնվել։ Շինարարական ընկերությունը սնանկացել է, բնակարանները, որոնց համար պարտաճանաչ գնորդը վճարել է` կիսակառույց են մնացել, ու հիմա ոչ փողը կա, ոչ տունը։ Կառուցապատողները հաճախ նախատեսված ժամկետներում շենքերը չեն հանձնում շահագործման, ուշացնում են, ինչը ևս խնդիրներ է առաջացնում գնորդների համար, մանավանդ, եթե վարձով են ապրում և օրերն են հաշվում նոր տուն տեղափոխվելու համար։
Մասնագետների կարծիքով այդ ամենի պատճառը ոլորտում կարգավորումների, խաղի ընդհանուր կանոնների բացակայությունն է։ Այդ դեպքում ինչ անի գնորդը. ինչպես չխաբվի, վստահ լինի, որ դժվարությամբ աշխատած փողը քամուն չի տալիս, այլ ներդնում է իր վաղվա բնակարանում ` օգնել է կողմնորոշվել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։