ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Կատարի Դոհա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի չորս ներկայացուցիչներ` Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան։
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը։ Նույն վարժությունում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրել է վեցերորդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ։
Օղակներ վարժությունում որակովորումը հաջողությամբ են անցել Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։
Նշենք, որ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի նախորդ՝ չորրորդ փուլում Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզ էր նվաճել օղակներ վարժությունում։
Արթուր Դավթյանը հենացատկ վարժության արդյունքներով զբաղեցրել էր երրորդ տեղը։
Հիշեցնենք` ապրիլի 14-ից 20-ը Կատարի Դոհա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 5 մարզիկներ` Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։