Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկի բազմահարկ շենքը գրոհած անօդաչուն լիցքավորված էր խոցող տարրերով. իշխանություններ

Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքի վրա որսացել և ոչնչացրել են ընդհանուր առմամբ 115 անօդաչու, որից 109-ը՝ Կուրսկի մարզի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կուրսկի բազմահարկ շենքը գրոհած անօդաչուն խոցող տարրերով էր լիցքավորված։ Այս մասին Telegram– ալիքում հայտնում է Կուրսկի կառավարությունը։
«Կուրսկի Վեսպրեմսկայա փողոցի վրա ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքները: Անօդաչուն լիցքավորված է եղել խոցող տարրերով՝ պողպատե գնդիկներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տարածաշրջանային իշխանությունները հայտնել էին, որ Կուրսկի վրա հակառակորդի անօդաչուի զանգվածային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս ինը մարդ տուժել է։ Կուրսկի մի քանի տներում հրդեհ է բռնկվել, հարվածի տակ է հայտնվել շտապօգնության ավտոպարկը, 11 մեքենա է վնասվել։
ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքի վրա ոչնչացրել և որսացել են ընդհանուր առմամբ 115 անօդաչու, որից 109-ը՝ Կուրսկի մարզի վրա։