Կրեմլը կճշտի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների մորատորիումի գործողության ժամկետը

Կրեմլ
Վերջնական որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կրեմլը ՌԴ պաշտպանության նախարարությունից կճշտի Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների ժամանակավոր մորատորիումի ժամկետի ավարտը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք է ճշտեմ հիմա, պարզապես պետք է համապատասխան տեղեկություն ստանամ մեր պաշտպանական գերատեսչությունից», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի ավարտի ժամկետի մասին հարցին։
Նա միաժամանակ հավելել է, որ այս հարցում վերջնական որոշում պետք է կայացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, ամեն ինչ կախված կլինի Գերագույն գլխավոր հրամանատարի հետագա հրամաններից», – ասել է Պեսկովը։
Կիևն ավելի քան 60 անգամ խախտել է էներգետիկայի օբյեկտներին հարվածելու մորատորիումը. ՌԴ ԱԳՆ
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ զինվորականները կատարում են էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ 30-օրյա մորատորիումը, մինչդեռ Ուկրաինայի զինուժն ամեն օր հարվածներ է հասցնում ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքներին։
Հիշեցնենք` մարտին կայացավ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Մարտի 18-ին Պուտինը ռուսական բանակին հրամայեց չհարվածել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչը ենթադրում էր, որ Կիևը նույնպես պետք է այդ քայլին գնա 30 ընթացքում։ Սակայն արդեն մարտի 20-ին ՌԴ քննչական կոմիտեն հայտնեց, որ ուկրաինական զինյալները նպատակաուղղված պայթեցրել են Կուրսկի մարզի «Սուջա» գազաբաշխիչ կայանը։
Մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։ Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ Դրանց թվում են նավթավերամշակման գործարանները, նավթագազատարները (պահեստները), ատոմակայանները, ՀԷԿ–երի ամբարտակները և այլն։
Կիևի չեզոք կարգավիճակ, ապազգայնացում, ՌԴ սահմանների ճանաչում. Նարիշկինը` նպատակների մասին