Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը ուկրաինական 115 ԱԹՍ են խոցել, որոնցից 109–ը՝ Կուրսկի մարզի վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով, այդ թվում` ԱԹՍ–ներով, պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Նախորդ գիշեր ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի հինգ մարզերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 115 ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 115 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 109–ը` Կուրսկի մարզի տարածքում, երեքը` Վորոնեժի և մեկական` Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի մարզերի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։