Անդրեասյանը տվյալներ է ներկայացրել Հայաստանի կրթական համակարգում նոր կադրերի մասին

Ուսուցիչների 56%-ը աշխատանքի են ընդունվել գյուղերում, նրանցից 32%-ը երիտասարդ մասնագետներ են, իսկ 16%-ը՝ տղամարդ ուսուցիչներ, որոնք Հայաստանի դպրոցներում միշտ շատ քիչ են եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականին աշխատանքի է ընդունել շուրջ 3300 ուսուցչի, որոնցից 600-ը Արցախից տեղահանված ուսուցիչներ են: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում հանդես գալով իր ղեկավարած գերատեսչության շրջանակներում կառավարության ծրագրի կատարման մասին հաշվետվությամբ։
Նախարարն ընդգծել է, որ արցախցի մանկավարժներն աշխատանքի են ընդունվում մրցույթից դուրս։ Նոր ուսուցիչների ընդհանուր թվից 56%-ն ուղղորդվել են գյուղական դպրոցներ, իսկ 32%-ը կազմում են մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետները: Նա նաև ընդգծել է, որ նոր ուսուցիչների 16%-ը տղամարդիկ են. ՀՀ չափանիշներով դա բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով դպրոցներում տղամարդ ուսուցիչների մշտական պակասը:
Բացի այդ, շուրջ 600 նոր ուսուցիչներ բարձրագույն կրթություն չունեն: Չնայած այն պարտադիր պահանջ է դարձել, գործող մանկավարժների համար նախատեսված է ատեստավորվելու և դասավանդելու իրավունքը պահպանելու հնարավորություն: Նշված 600 անձինք օգտվել են այդ ընթացակարգից։