Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է Արա Աբրահամյանին

Արա Աբրահամյանի ծննդյան օրվա կապակցությամբ Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ծննդյան օրվա կապակցությամբ և հայրապետական իր օրհնությունը հայտնել նրան, հայտնում են Միության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի հայերի միության նախագահն այսօր նշում է իր 68-ամյակը:
Այդ առիթով Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Հայ ժողովրդի բարօրությանն ուղղված բոլոր նախագծերում և ձեռնարկումներում կաթողիկոսը հաջողություն է մաղթել Արա Աբրահամյանին: