«Հայաստանի և Ադրբեջանի ժողվուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»,-Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի չեղարկվի, ընդդիմության օրինագիծը Ազգային ժողովում մերժվեց։
«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առիթով մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված շքերթին սպասվում է ավելի քան 20 երկրների և կառավարությունների մասնակցություն»,-հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։