Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն․Փաշինյան

Sputnik
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների` Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Հայաստանի և Ադրբեջանի ժողվուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»,-Ազգային ժողովում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելու կոնկրետ գործողությունների դիմում։
«Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, որին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա»,-ընդգծել է Փաշինյանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ` չնայած մեկ ամասվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։
Գործադիրի ղեկավարը կոչով դիմել է Հայաստանում և Ադրբեջանում գործող ուժերին և անհատներին՝ լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են իր նշած տրամաբանությանը և կասկածի տակ չդնել այն, քանի որ դա որևէ հեռանկար չունի։