Մեկնարկել է Մեծ Պահքի վերջին շաբաթը, որի ավարտին քրիստոնեական աշխարհը նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Ընթացիկ շաբաթը հայ առաքելական եկեղեցին կոչում է «Ավագ» կամ «Մեծ»։ Այն ամբողջությամբ ավանդում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը:
Ավագ շաբաթվա խորհուրդը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։