Եթե անունը «բարեփոխում է», ինչպե՞ս կարող են ծառայություններն անհասանելի լինել ՓՄՁ-ների համար. Ավագյան

Sputnik
«Եթե հարկային փոփոխությունների անունը «բարեփոխում» է, ինչպե՞ս կարող են հաշվապահական ու իրավաբանական ծառայություններն անհասանելի լինեն ՓՄՁ–ների համար»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը` ակնարկելով նշված ծառայությունների թանկացմանը հանգեցրած հարկային բեռի ավելացման մասին։
Փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները, անհատ հաշվապահներն ու իրավաբանները բողոքի ակցիաներ են իրականացնում։ Ավելի քան 2000 ստորագրությամբ իրենց դիմումն են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի դրույքաչափերը կասեցնելու պահանջով։