ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վերջին մեկ օրում ուկրաինացի զինվորականները 80-ից ավելի անօդաչուներով գրոհել են Բելգորոդի մարզի ինը քաղաքապետարաններ, մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը՝ տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տեղեկություններով` նախորդ օրվա ընթացքում 43 բնակավայր է հայտնվել Ուկրաինայի հարվածների տակ։ Արձակվել է 68 զինամթերք և արձանագրվել 82 անօդաչուի գրոհ, որոնցից 35-ը խոցվել է։
Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հասցվել երկու բազմաբնակարանային տների, 22 մասնավոր տնային տնտեսությունների, երկու սոցիալական օբյեկտների, առևտրային օբյեկտի և 30 տրանսպորտային միջոցների։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։