ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինայում հակամարտության կարգավորման «շատ լավ առաջարկների» է սպասում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ուզում եմ կանգնեցնել սպանությունները։ Եվ ես կարծում եմ, որ մենք լավ գլուխ ենք հանում դրանից։ Ես կարծում եմ, որ շատ շուտով շատ լավ առաջարկներ կլինեն»,-ասել է Թրամփը լրագրողներին՝ խոսելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին։
Անցած շաբաթ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆթը այցելել էր Ռուսաստան և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել են ուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր: Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը Ուիթկոֆի այցը ՌԴ անվանել էր ևս մեկ քայլ Ուկրաինայում հրադադարի և ի վերջո խաղաղության համաձայնագրի ճանապարհին: