ՌԴ–ն պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Մոսկվան շահագրգռված է, որ բարյացակամ հարաբերություններ կառուցի բոլոր այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ-որ հստակ ժամկետներ չկան, բայց այն, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է հարաբերությունների կարգավորման քայլերի, իրականում այդպես է։ Մենք շահագրգռված ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան և ցանկանում են դա», – ասել Է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա» թերթին ասել էր` Մոսկվան ցավում է, որ Թբիլիսին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վերաբերյալ դիրքորոշման հետ, սակայն պատրաստ է փոխշահավետ համագործակցություն զարգացնել վրացական կողմի հետ:
Վրաստանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. վարչապետ