Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հարված է հասցվել Սումիում Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարների հավաքի վայրին. ՌԴ ՊՆ

Կիևը շարունակում է Ուկրաինայի բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՌԴ զինվորականները ապրիլի 13-ին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռներով հարված են հասցրել Սումիում ուկրաինական «Սևերսկ» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական կազմի խորհրդակցության վայրին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունից հայտնում են, որ նպատակակետի խոցմամբ ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 60 զինծառայող։
Ինչպես նշել է պաշտպանության նախարարությունը, խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում զինծառայողների մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելով՝ Կիևը շարունակում է Ուկրաինայի բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել:
Ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների՝ ռուսական ուժերը պարբերաբար հարվածում են անձնակազմի, տեխնիկայի և վարձկանների տեղակայման վայրերին, ինչպես նաև Ուկրաինայի ենթակառուցվածքներին՝ պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։
Հավելենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բազմիցս ընդգծել է, որ զինվորականները հարվածներ չեն հասցնում բնակելի տներին և սոցիալական հաստատություններին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։