ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ շրջաններում, ամենից շատ՝ Բրյանսկի շրջանում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռի տիպի 52 անօդաչու թռչող սարք՝ 33 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, տասը՝ Օրյոլի մարզի տարածքում, երեքական ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի և Տուլայի մարզերի տարածքներում, երկուսը՝ Կալուգայի մարզի տարածքում և մեկը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։