Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի ծանրամարտի բրոնզե մեդալակիր է

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը. Արխիվային լուսանկար
Մրցումային օրվա ընթացքում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի –- Sputnik. Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կմ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալը։
Պոկում վարժությունում Չոլակյանը 124 կգ արդյունքով նվաճեց նաև արծաթե փոքր մեդալը։
Այսպիսով` մրցումային օրվա ընթացքում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, երկամարտի արծաթե և հրում վարժությունում ոսկե, Գառնիկ Չոլակյանը երկամարտում բրոնզե և պոկում վարժությունում արծաթե մեդալներ։
Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի ԵԱ-ում արծաթե մեդալ նվաճեց