Այստեղ ներկայացված են առողջապահության, արհեստական բանականության, ռոբոտաշինության և վերականգնվող էներգիայի ոլորտների նորարարությունները:
Ցուցասրահներում կարելի է տեսնել տրանսպորտային ծառայություններ մատուցող չորքոտանի ռոբոտ-ամենագնաց, iPS-սիրտ, որը պատրաստված է ցողունային բջիջների մի տեսակից, որը կարելի է ստանալ անմիջապես սոմատիկ բջիջից։
Օսակայում անցկացվող «Expo 2025» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 160 երկիր և միջազգային կազմակերպություն։ Հատուկ «Էքսպոյի» համար Օսակա քաղաքի կենտրոնից մոտ տասը կիլոմետր հեռու ստեղծվել է Յումեշիմա արհեստական կղզին։