Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան, հայտնում է պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին»,-լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրանը և ԱՄՆ-ն խորհրդակցություններ են անցկացնում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի վերաբերյալ»,- հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։