ԵՐԵՎԱՆ,13 ապրիի — Sputnik. Տաջիկստանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 04:24-ին (Երևանի ժամանակով 08:24-ին)՝ ավելի քան 198 հազար բնակչություն ունեցող Խուջանդ քաղաքից 170 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացել են Ուզբեկստանի և Ղազախստանի բնակիչները:
Նախնական տվյալներով՝ Տաջիկստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնում մասամբ ավերվել է 17 բնակելի տուն, հայտնում է Տաջիկստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնը:
Հավելենք, որ նախօրեին հայտնի է դարձել Բաքվից 120 կմ հեռավորության վրա գտնվող Շամախիի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: