Թուրքիայում սառնամանիք է. վերջին 10 տարվա մեջ նման եղանակ այս սեզոնին չի գրանցվել

Ցրտահարություն Թուրքիայում
2014 թ-ից ի վեր երկրի տարածքում սառնամանիքների նման ինտենսիվություն չի նկատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Թուրքիայում երեք օրում գրանցվել է վերջին տարիների ամենացածր ջերմաստիճանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին: Նշվում է, որ ապրիլի 10-12-ը Թուրքիայում ջերմաստիճանը իջել է մինչև -15°C, նկատվել են նաև տեղումներ ձյան և կարկուտի տեսքով:
«Այս անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում գրանցվել է վերջին 10 տարիների ամենաուժեղ ցրտահարությունը», - գրել է Յումակլին X սոցցանցում:
Նախարարը տուժած ֆերմերներին աջակցություն է խոստացել։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Թուրքիան մտադիր է ապրիլի 8-ից կիտրոնի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել` երկրի հարավային Մերսին, Ադանա և Հաթայ նահանգներում ցրտահարության պատճառով: