Թուրքիայի արևելքում՝ Վանից 29 կմ հեռավորության վրա, 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Ստորգետնյա ցնցումներին հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնց ուժգնությունը չի գերազանցել 3,7 մագնիտուդը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումներին հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնց ուժգնությունը չի գերազանցել 3,7 մագնիտուդը:
Հավելենք, որ այսօր երկրաշարժեր էին գրանցվել նաև Տաջիկստանում և Մյանմարում։