Ինչպե՞ս է ընթանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստումը նախկին ԽՍՀՄ երկրներում: Պատմական ճշմարտության պահպանմանը և պատմության կեղծարարությանը հակազդելուն ուղղված ի՞նչ միջոցառումներ և նախաձեռնություններ են նախատեսված: Ի՞նչ փոխգործակցություն է իրականացվում միջազգային հայրենասիրական նախագծերի, այդ թվում ՝ «Անմահ գունդ» ակցիայի շրջանակներում:
Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ տեսակամուրջի ընթացքում կպատմեն`
Մոսկվայում
- Ռուսաստանի ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի 1-ին քարտուղար Քսենիա Վինոգրադովան;
- «Ռուսաստանի Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական քաղաքացիական-հայրենասիրական շարժման գործադիր կոմիտեի ղեկավար Նատալյա Շադրինան։
Մինսկում
- նախկին ԽՍՀՄ երկրների ռուս հայրենակիցների տարածաշրջանային համակարգող խորհրդի նախագահ, Բելառուսում ռուս հայրենակիցների համակարգող խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Լուշչը։
Աստանայում
- Ռուսաստանի հայրենակիցների համաշխարհային համակարգող խորհրդի փոխնախագահ, նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի վերաբերյալ տեսակոնֆերանսի համակարգող Մաքսիմ Կրամարենկոն։
- «Ռռուսական, սլավոնական և կազակական կազմակերպությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց ասոցիացիայի հյուսիս-ղազախական տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Վիտչենկոն։
Սուխումում
- Ռուս հայրենակիցների տարածաշրջանային համակարգող խորհրդի անդամ, Աբխազիայի Հանրապետության Ռուսական համայնք հասարակական միավորումների ասոցիացիայի երիտասարդական կազմակերպության վարչության նախագահ Ստանիսլավ Օսիկինը։
Երևանում
- Ռուս հայրենակիցների տարածաշրջանային համակարգող խորհրդի անդամ, «Ռոսիա» ՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Ելենա Հակոբյանը։
Քիշնևում
- Մոլդովայի ռուս հայրենակիցների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսեյ Պետրովիչը։
Դուշանբեում
- Ռուս հայրենակիցների տարածաշրջանային համակարգող խորհրդի անդամ, «Ռուսական տարածություն» ակումբի ղեկավար Օլեգ Երմակովը:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։