ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով կա վիրավոր, գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ապրիլի 12–ին`ժամը 08։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Յուսաֆ Լ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։
«Վթարի հետևանքով վարորդ Յուսաֆ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։