ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսական զորքերը ազատագրել են Դոնբասի Ելիզավետովկա գյուղը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում «Կենտրոն» ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ելիզավետովկա բնակավայրը»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաև, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռը, ութ կառավարվող JDAM ավիառումբ և ամերիկյան արտադրության յոթ HIMARS բազմակի արձակման հրթիռներ, ինչպես նաև 207 ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր:
Նախօրեին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ ապրիլի 12-ի առավոտյան խոցվել է F-16 կործանիչը, օդաչուն՝ 26-ամյա Պավել Իվանովը, մահացել մարտական առաջադրանքը կատարելիս։
Սա Ուկրաինայի ԶՈւ–ի F-16 կործանիչի երկրորդ հայտնի կորուստն է։ Առաջին ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2024 թվականի օգոստոսին, կործանման վարկածներից մեկը համարվում է «ընկերական կրակը»:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։