ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ իր կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան, իրենից շատ է վաստակում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր ռուսական Առաջին ալիքով կայացել է «Նա» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Նավկայի 50-ամյակին։
Հարցին, թե իսկապես իր կինն ավելի շատ է վաստակում, Պեսկովը պատասխանել է` Այո, իհարկե, հավելելով, որ իր աշխատավարձը նույնպես բավականին բարձր է։
Պեսկովը նաև հումորով նշել է, որ եկամուտների տարբերությունն իրեն թույլ է տալիս «ապրել կնոջ հաշվին»։
Տատյանա Նավկան օլիմպիական չեմպիոն է և Ռուսաստանի ամենահայտնի գեղասահորդներից մեկը: Նավկան ակտիվորեն զբաղվում է սեփական սառցե շոուների զարգացմամբ։ Նա ունի «Navka Show» ընկերություն, որը զբաղվում է համաշխարհային գեղասահքի աստղերի մասնակցությամբ օրիգինալ սառցե շոուների կազմակերպմամբ, բեմադրությամբ և վարձույթով:
Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովը ամուսնացել են 2015-ին։ Նրանք ունեն Նադեժդա անունով դուստր։