ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպում է ավանդական հուշ-երթ։
Երթը տեղի կունենա մայիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակ հուշահամալիր։ Այնուհետեւ ժամը 13:30-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ տեղի կունենա տոնական համերգ։
Բացի այդ, «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը Հաղթանակ զբոսայգում երեխաների համար պատրաստել է ժամանցային ծրագիր։