Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է

Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Ռուսական «Shot» տելեգրամյան ալիքը գրում է, որ արտիստի ջերմությունը բարձրացել է մինչև 39, և շնչառության հետ կապված խնդիրներ են առաջացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է կորոնավիրուսի թեթև ձևով, բժիշկներն ախտորոշել են սուր բրոնխիտ։ Սակայն Պետրոսյանը հրաժարվել է հոսպիտալացումից, այդ պատճառով նրան հակաբիոտիկներ են նշանակել և տուն ուղարկել, գրում է «Shot» տելեգրամյան ալիքը։
Ըստ տեղեկությունների՝ ապրիլի սկզբին 79-ամյա արտիստը դիմել էր բժիշկներին՝ բողոքելով բարձր ջերմությունից և ուժեղ չոր հազից։ Պետրոսյանը «Shot»-ին ասել էր, որ առողջության հետ կապված փոքր բողոքներ ունի, բայց վստահեցրել էր, որ «քովիդն այստեղ կապ չունի», և որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։
Նշենք, որ Պետրոսյանի առաջիկա հումորային համերգը նախատեսված է ապրիլի 24-ին Մոսկվայում:
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Եվգենի Պետրոսյանը` իր առողջական վիճակի մասին