ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում` հենացատկ վարժությունում։
Նշենք, որ հենացատկի որակավորման փուլում հայ մարմնամարզիկը 14.683 միավոր էր վաստակել և դուրս եկել աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի եզրափակիչ են դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: