Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալսանյանը գոտեմարտել է թուրք ըմբիշի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
63կգ քաշայինների կարգում հանդես եկող Ասլանյանը չեմպիոնության համար գոտեմարտում մրցագորգ է դուրս եկել թուրք Քերեմ Քամալի հետ ու պարտություն կրել 2։7 հաշվով։
Կարեն Ասլանյանը (63 կգ) կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։
Հավելենք, որ այսօր ավելի ուշ ոսկե մեդալի համար կգոտեմարտի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: