Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է. տեսանյութ

Սա Հայաստանի հավաքականի համար առաջին ու վերջին ոսկե մեդալն էր այս առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ։
77կգ քաշայինների կարգում հանդես եկող Ամոյանը եզրափակիչում գոտմարտում էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեի հետ։
Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Համառ գոտեմարտում մեր ըմբիշը կամային հաղթանակի հասավ և 3։1 հաշվով պարտության մատնեց Զոիձեին։
Հավելենք, որ սա Մալխաս Ամոյանի 4-րդ ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում, իսկ Հայաստանի հավաքականի համար առաջին ու վերջին ոսկե մեդալն էր այս առաջնությունում։
Աշխարհի գավաթի 4-րդ փուլի հաղթող է դարձել մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը